14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սպառնացել է պայթեցնել. ինչ է կատարվում Էջմիածնում. Ժողովուրդ

Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում։ Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա հունիսին էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած կիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով ու ջարդուփշուր արել։ Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վեասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել։

Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլեւ սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է էջմիածնի «ԲՈՒՍՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է Աժ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, եւ նոր վիճաբանություն սարքել՝այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել։ Օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց։ Մեծ դժվարությամբ հաջողվել է վեասազերծել Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ