Ինքնասպանության փորձ արած տղան Երևան է տեղափոխվել.մանրամասներ
Արդեն հայտնել ենք, որ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 ամյա մի երեխա:Տղան փորձել էր ինքնասպանություն գործել՝ իրենց հողամասում կախվելու միջոցով: Վերջինիս հայտնաբերել էր ավագ եղբայրը:
Երեխային տեղափոխել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:
Երեխան ավելի ուշ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հ
Henaran.am-ը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացավ, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառությանը: