«Սահմանին լարվածությունը առաջիկայում նվազման միտում չունի»
«Որեւէ նշան չկա, որ թույլ կտա ենթադրել, որ սահմանին լարվածությունը առաջիկայում նվազման միտում կունենա»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ժամանակ հայտարարել է է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։
« Լարվածությունը գագաթնակետին էր հասել ապրիլին, բայց ասել , որ հիմա նվազման միտում ունի՝ սխալ է, հատկապես հաշվի առնելով ռազմատենչ հայտարարությունները, որ ամեն առիթով շարունակում է անել Ադրբեջանի ղեկավարությունը»,-ընդգծել է քաղաքագետը:
Քաղաքագետը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի շուրջ ծավալված վերջին սկանդալներին՝ ընդգծելով, որ ադրբեջանական բանկերից իշխանության կողմից մեծ գումարների դուրսբերումը մեծ ռեզոնանս է գտել երկրում. «Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին սահմանափակել ինֆորմացիայի հոսքը եւ տասնյակ կայքեր փակեցին։ Սպառնալիքը մեծ էր, որ միջազգային սանկցիաներ կլինեն, եւ Ադրբեջանը հետքայլեր է կատարում»։