20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Օրենքով գող Կանևսկոյ-Դոն Պիպոյի «բազարը». մանրամասներ Էջմիածնի սպանություններից

Henaran.am-ի տեղեկություններով այս գիշեր Էջմիածնում հնչած կրակոցները անմիջականորեն կապվում են Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի և նրա մահափորձի կազմակերպան մեջ կասկածվող հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանևսկոյ եղբայրների անվան հետ:

Մեր տեղեկություններով,հեղինակությունների «բազարը» շարունակվում է:

«Դոն Պիպոն ուզում էր Կանևսկոյին փուռը տար, դէ սա էլ հետևանքները…»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով, սպանվածը 44 տարեկան է, անունը՝ Կարեն: Վերջինս քրեական աշխարհում հայտնի է «Տուպիկ Կարեն» մականվամբ:

Մյուս սպանվածը նրա վարորդն է՝ 36 տարեկան: 

Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում. անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից մահացել են ավտոմեքենայի ուղևորն ու վարորդը: Նրանք Արմավիր քաղաքի բնակիչներ են: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ