Ահազանգ. նա ապրել է ուզում
«Հայ ընտանիք են ու հայտնվել են ցավալի իրավիճակում: 7 ամսական Գրետայի մոտ ծանր հիվանդություն է հայտնաբերվել ու նրա ընտանիքը դիմում է ողջ աշխարհի հայությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ-ում բնակվող ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը:
Մտավորականը հուզված էր, հեռախոսազրույցի ժամանակ շարունակ հուզվում էր.«Հայ մարդիկ են, Օրենբուրգ են եկել, որ կարողանան աշխատանք գտնել ու հոգալ իրենց ընտանիքի գոյությունը: Փոքրիկը ուղղակի հրաշք է: Նա ապրել է ուզում»:
Բժիշկները փոքրիկի մոտ ախտորոշել են մահացու հիվանդություն (Կոմբինացված իմունոդեֆիցիտ) , որը բուժելու համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Գրետայի ծնողները՝ Արմեն Թադևոսյանը և Տաթև Սահակյանը չեն կորցնում հույսը, նրանք դիմում են աշխարհասփյուռ հայությանը՝ խնդրելով օգնել փրկել իրենց փոքրիկի կյանքը:
Ընտանիքի հետ կարելի է կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ +7 987 856 67 13: Բանկային հաշվեհամարը՝ 40820810638061601605- Սբերբանկ:
Քարտի համարը՝ 4817760038726356- Սբերբանկ: