05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Դեռ շատ ջրեր կհոսեն (տեսանյութ)

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ «ադրբեջանական լվացքատուն» անվանումն ստացած վերջին սկանդալային պատմությունը բավական կխորանա, որովհետև աշխարհի առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են, ինչը նշանակում է, որ հետաքրքրություն կա սրա նկատմամբ: «Մենք՝ հայաստանցի վերլուծաբաններս ու մասնագետներս, բազմցս նշել ենք, որ Ադրբեջանն օգտագործում է  ոչ օրինական միջոցներ՝ իր շահերը առաջ տանելու համար»,-այսօր ասուլիսին ասաց նա:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք դիվանագիտական միջնորդություն հարկավոր է այս հարցը միջազգային հարթակներում տարածելու համար, նա պատասխանեց. «Սա դիվանագիտական գործունեության առաջնահերթ գործունեութուն չպիտի լինի, հասարակական կարծիքում հասարակական կազմակերպությունները պիտի այս հարցը բարձրացնեն: Եթե որոշակի միջազգային կառույցներում  հասնի քննարկման այս հարցը, մեր դիվանագիտությունը պիտի իր բոլոր ջանքերը գործադրի այդ դեպքում»:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ