04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թող գնդակահարեին, ոչ թե ստիպեին ապրել հույսով. ցմահ դատապարտյալ

Այսօր` սեպտեմբերի 8-ին  Արմավիր ՔԿՀ-ում տեղի է ունենալու 23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի բողոքարկման դատը՝ վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի որոշման դեմ։ 

«23 տարի փտում եմ այս պատերի մեջ ու վաղուց զղջացել եմ արածիս համար: Կալանավայրում բոլորն էլ գիտեն այդ մասին: Ես արդարություն եմ պահանջում: Եթե օրենքը չէր գործելու ինչո՞ւ այն մտցրին: Թող գնդակահարեին ու ոչ թե ստիպեին ապրել հույսով»,-Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց ցմահ դատապարտյալը:

Ավելի վաղ Henaran.am-ին ուղղված նամակում Ստեփան Գրիգորյանը գրել էր. «Ընտանիքս հացի խնդիր ուներ, ցուրտ ու մութ տարիներ էին: Աղջիկս հինգ տարեկան է եղել, իսկ որդիս` ութ, երբ ինձ ձերբակալեցին: Իսկ այսօր արդեն մեծ մարդիկ են: Ես 31 տարեկան էի այդ ժամանակ: Երեխաներս բարձրագուն կրթություն են ստացել ու հիմա արդեն թոռներ ունեմ: Իմ ընկերը կրակեց ոսկու խանութի  տնօրենի վրա: Միլիոնատեր Մարուս անունով էր հայտնի` Բութանիայի «Դրուժբա» ոսկու խանութի տնօրենն էր»:

Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ.Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ քրեական դատարանը մերժելեն ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դիմումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ