ԲՀԿ-ական խաղեր. ընտրողը բերմա՞ն է ենթարկվել
Henaran.am-ի աղբյորների փոխանցմամբ ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանի կողմնակիցենրից մեկը քվեարկել է Հանրապետական Հայկ Հայկյանի օգտին և լուսանկարել քվեաթերթիկը: Նրա այս քայլը նկատել են վստահված անձինք և ահազանգել հանձնաժողովի անդամներին:
Նրան բերման են ենթարկել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են:
Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը:Երկու կուսակցություններն էլ նախապես հայտարարել են, որ տեսախցիկներով նկարահանելու են քվեարկության ընթացքը: