Ավերիչ «Իրմա»-ն․ փոթորիկը Կարիբյան 2 կղզի է բնաջնջել, կան զոհեր եւ վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/
Ավերիչ «Իրմա» փոթորիկը բնաջնջել է Կարիբյան երկու կղզի՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը։ Այս փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ամենահզոր փոթորիկն են անվանում։ 295կմ/ժ արագությամբ շարժվող փոթորիկն ունի վտանգի ամենաբարձր՝ 5-րդ մակարդակ, այն արդեն 7 հոգու կյանք է խլել, ավիրել կղզիների գրեթե բոլոր շինությունները։
Ավերիչ այս փոթորիկը նախքան Կարիբյան կղզիները, անցել է Պուերտո Ռիկոյով, որի բնակչության կեսից ավելին մնացել է առանց հոսանքի, 50.000 մարդ զրկվել է խմելու ջրից, գետերը դուրս են եկել հունից ու ջրհեղեղներ առաջացրել:
Այժմ «Իրման», որը գնալով ավելի է մոլեգնում, շարժվում է դեպի ԱՄՆ Ֆլորիդա նահանգ, այստեղ արդեն տարհանում են մարդկանց։