Արարատում խնամիները զիջեցին իրար /վիդեո/
Չնայած Արարատի քաղաքապետի ԲՀԿ և ՀՀԿ թեկնածուների նախընտրական քարոզարշավը պիտի կայանային նույն ժամին տարբեր տեղերում, սակայն ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը իր նախընտրական վերջին հանդիպումը ընտրողների հետ կազմակերպել էր ԲՀԿ-ի թեկնածուի հանդիպումից երկու ժամ առաջ: Հայկ Հայկյանի նախընտրական հավաքին մասնակցեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ:
Փաստորեն ստացվում է, որ խնամիները` Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զիջեցին իրար: Երբ Հովիկ Աբրահամյանի ավտոշարասյունը հեռանում էր Արարատից, Արարատ մտավ Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորների` Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի և մյուսների հետ:
Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` այս պահին Արարատի Շահումյան թաղմասում ԲՀԿ-ի հանրահավաքն է, իսկ հրապարակում Հանրապետական թեկնածուն պարում է հայ էստրադայի երգիչների երգերի ներքո: