Ցուկենբերգը ցուցադրել է նորածին դստերը /ֆոտո/
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլան օրերս կրկին ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ դուստրը՝ Ավգուստան։
Ցուկենբերգը փոքրիկի լուսանկարն արդեն տեղադրել է համացանցում։
«Երեխային գրկելն ամենալավ բանն է»,-մեկնաբանել է նա լուսանկարը։
Ցուկերբերգի ու Պրիսցիլլա Չանի առաջնեկը՝ Մաքսը, ծնվել է 2015 թվականին։