Դատարանը անաչառ չէ. Գևորգ Սաֆարյանը՝ դատավորին
Այսօր՝սեպտեմբերի 4-ին վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը: Փաստաբանը բողոքարկում է Գևորգ Սաֆարյանին որպես տուժող ներգրավելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Գևորգ Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առ այն, որ իր կողմից ոստիկանների դեմ հարուցված քրեական կողմը կառչվել է քննչկան մարմինների կողմից:
Դատավորը նիստի մեկնարկին հայտնեց որ դատական նիստին չի ներկայացել գործով քննիչը: Գևորգ Սաֆարյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը և մեղադրող դատախազը չառարկեցին առանց քննիչի ներկայության դատը շարունակելու որոշմանը:
Գևորգ Սաֆարյանը դիմելով նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանին ասաց, որ չի վստահում դատարանին. «Խոսքը կոնկրետ Ձեր մասին չէ կամ այլ դատավորի: Ամբողջ դատական համակարգն է վերահսկվում: Ավելորդ է ևս մեկ անգամ ասելը, որ դատարանը անաչառ չէ »,-նշեց Գևորգ Սաֆարյանը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեկ կարևոր դրվագի վրա. «Երկու ծառայակից ոստիկաններ, կանգնում են Գեղամ Խաչատրյանի կողքը և հանգստացնում նրան: Մի քանի մետր այն կողմ, ծառերի մոտ ինչ-որ խոսակցություն է և էտ պահին Գեղամ Խաչատրյանը ազատվում է իր ծառայակիցների ձեռքից, վազելով գալիս է, թռնում է և բռունցքով ուժեղ հարված է հասցնում: Հարվածը հասցնելուց հետո կռանում է և մի կերպ բարձրանում է և այդ դրվագի վերաբերյալ քննիչը հետևյալ նկարագրությունն է արել. Գեղամ Խաչատրյանն ասել է՝ ես չեմ ցանկացել հարված կատարել, ես ուղղակի ցանկացել եմ վախեցնել»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` 2015թ. Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:
Մանրամասները և տեսանյութը քիչ անց: