27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդիկ «հանձնվում են» հանուն լավ կյանքի

«46 զարգացած երկրներին ապաստանի հայց ներկայացրածները, ըստ իրենց քաղաքացիության երկրի, այդ թվում՝ Հայաստանի, 2000-ականների սկզբից 10 հազար էր, հիմա նվազել է՝ մոտավորապես 6 հազարի կարգի է դարձել»,- այսօր Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ «հանձնվում են» հանուն լավ կյանքի:

Նրա խոսքով՝ եթե վիճակագրությունն ենք նայում, միայն 3.5 տոկոսն է լավ արդյունքի հասնում: անձը մեղավոր չէ, բայց կազմակերպիչը մեղավոր է. «Եթե նա շահ ստանալու համար է այդ գործով զբաղվում՝ մեկ, և եթե նա անձին տանում հասցնում է այդ երկիր, և այնտեղ նա օրենքից դուրս է գտնվում՝ դա քրեորեն պատժելի արարք է»: Եգանյանն ասաց, որ իրականությունն այն է, որ այդ անձինք վերադառնալուց հետո ավելի վատթար վիճակում են հայտնվում:

Նա նշեց, որ հետազոտություններ են արվում, Կառավարությունն է վճարում այդ հետազոտությունների համար 2011 թվականից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ