Գեղեցկության թագուհին հրաժարվել է նիհարել ու վերադարձրել է թագը /ֆոտո/
Բրիտանուհի Զոուի Սմայլը, ով հաղթել է գեղեցկության մրցույթում եւ ճանաչվել Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ աղջիկ, հրաժարվել է իր թագից, երբ իմացել է, որ չափազանց գեր է միջազգային մրցույթների համար։
28-ամյա Զոուին սպորտսմենուհի է։
Հայրենիքում հաղթելուց հետո նա պետք է Էկվարդոր մեկներ, միջազգային մրցույթին մասնակցելու, երբ նրան ասել են, որ աղջիկը պետք է հնարավորինս նիհարի։
Գեղեցկուհին հայտարարել է, որ նման բանն անթույլատրելի է եւ երիտասարդ աղջիկները նման բաներից ինքնագնահատականի հետ խնդիր են ունենում։