27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աժ-ում տեղադրված ռումբը դեռ չի հայտնաբերվել.սենյակ առ սենյակ ստուգում են. ԱԻՆ

ՀՀ Ազգային ժողովի շենքում դեռեւս որևէ ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

«Հետախուզական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են», – ասաց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին:

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովի շենքը սենյակ առ սենյակ ստուգում են ԱԻՆ-ի սակրավորներն ու ոստիկանություն կինոլոգները՝ շների օգնությամբ: Դեռեւս կասկածելի որեւէ բան չի հայտնաբերվել:

Ավելի վաղ Henaran.am-ը  հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ