Շոկ է կատարվածը. Արցախում զոհված զինծառայողը ընտանիքի ավագն էր
Արցախում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության:
Գուսանագյուղի գյուղապետարանից Henaran.am-ը տեղեկացավ, որ Հայկ Խաչատրյանը տան ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայր:
«19 տարեկան էր Հայկը ու բոլորիս համար էլ շոկ է կատարվածը»,-նշեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը: