20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սեֆիլյանը դահլիճում չէր.դատը հետաձգվեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլոք  դատական գործի քննությունը:

Այսօրվա դատական նիստը շատ կարճ տևեց:

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նիստի մեկնարկից րոպեներ անց հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպանները բացակայում են և այդ պատճառով նիստը մեկ շաբաթով հետաձգվում է:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէր մասնակցում Ժիրայր Սեֆիլյանը: 
Հիշեցնենք, որ դատական պրոցեսը գտնվում է վկաներին քննելու  փուլում:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ