06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է անհրաժեշտ ծածուկ աղոթելը

«Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթեոս 6:6)

Հիսուս մերժում է ցուցադրաբար կատարվող աղոթքը և բարեգործությունը։ Հենց սրա համար էր քննադատում փարիսեցիներին։ Տերը սովորեցնում է, որ հոգևոր կյանքում ցանկացած բան, հատկապես կարևոր իրողությունները կորցնում են իրենց իմաստը, եթե չեն արվում հանուն Աստծո։

Քրիստոս մեզ կոչ է անում այնպես աղոթել, որ կարողանանաք վերագտնել Աստծուն։ Իսկ դրա համար կարևոր է անձնական հանդիպումն ու զրույցն Աստծո հետ։

Երբ հիշում ենք Հիսուսի պատգամները՝ դիմացինին սիրելու, ողորմություն անելու, ծառայելու, կարևոր է, որ չմոռանանք Աստծուն «ծածուկ» աղոթելու պատգամը։ Սա է մեր հոգևոր կյանքի հիմնաքարը։

Եվ շատ կարևոր է նկատել, որ Քրիստոս մեզ կոչ անելով անկեղծ աղոթքի, չի խոսում աղոթքի պատասխանի մասին, քանի որ սիրով արված աղոթքի պարագային, այն կարևոր չէ, կարևորը Սերն է, որը հենց մեր աղոթքի պատասխանն է։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ