20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կրակոցներ Արարատի մարզում. կրակողը դիմել է փախուստի

Արարատի մարզում, օգոստոսի 20-ին, կրակոցներ են հնչել. ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արեւաշատ գյուղում կրակոցներ են հնչում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մենորա Մ.-ի տան ուղղությամբ։ Կրակոցներ արձակողը այնուհետեւ դիմել է փախուստի։

Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն կրակոցների հետեւանքով կոտրվել են Մենորա Մ.-ի տան պատուհանի ապակիները եւ վնասվել է 34-ամյա Գեղամ Ս.-ին պատկանող, այնտեղ կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։

Իրավապահները հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 27 հատ պարկուճ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ