Ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Օգոստոսի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 3-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: