20 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և Հայաստանի միջև սահմանային համագործակցության շուրջ պայմանագիրը

Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և Հայաստանի միջև սահմանային համագործակցության շուրջ պայմանագիրը։ Իրանցի պատգամավոր Զահրա Սաեյը նշել է, որ համաձայնագրի վավերացումը Իրանի խորհրդարանի կողմից ուղղված է երկու երկրների միջեւ ապրանքների տարանցումը ընդլայնելուն, գրում է  IRMA գործակալությունը։

Նա ասել է, որ համաձայնագիրը վերաբերում է Նորդուզ սահմանային դարպասին ու հարեւանների հետ սահմանների համատեղ կառավարման ծրագրի մի մասն է՝ ուղղված Իրանի դրական առևտրային բալանսի սատարմանը։

Պայմանագիրն, ըստ պատգամավորի, թույլ կտա խուսափել նմանատիպ միջոցառումներից սահմանային մաքսատանը՝ ընթացակարգերը հեշտացնելու ու արագացնելու նպատակով։

 

«Նորդուզ սահմանային դարպասը Հայաստանի հետ միակ ընդհանուր ցամաքային սահմանն է»,- հայտարարել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ