Շքեղ ու աստղառատ․ ինչպես է անցել Ալլա Պուգաչովայի թոռան հարսանիքը /ֆոտո, տեսանյութ/
200 աստղային հյուրեր, շքեղություն, միլիոնավոր ծաղիկներ, պար օդում․․․ Նախօրեին Մերձմոսկվայում տեղի է ունեցել տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը։ Ամուսնացել է ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը եւ մոդել Ալյոնա Կրասնովան։
Հարսանիքը չափազանց շքեղ է եղել, ուրախ ու հետաքրքիր։ Հարսի զգեստը հայտնի դիզայներ Յուլիա Պրոխորովայից է, բավական թանկարժեք։ Հարսանիքին երգել են հարազատները՝ փեսայի մայրը, հայրը, տատիկները, պապիկը, տատիկի ներկա ու նախկին ամուսինները, խորթ մայրը ի վերջո երգիչներ են՝ ռուսական էստրադայի ամենահայտնի դեմքերը։
Հետաքրքիր ու շքեղ է եղել նաեւ հարսանեկան տորթը, հյուրերն այդ մասին գրել են Ինստագրամում։ Ընդհանուր առմամբ՝ հարսանիքը շատ ուրախ մթնոլորտում է անցել։
Ամենաթանկարժեք նվերն էլ, որ նորապսակները ստացել են, Ալլա Պուգաչովայի կողմից է եղել՝ բնակարան Մոսկվայի կենտրոնում։
Նիկիտան եւ Ալյոնան ծանոթ են մանկուց, փոքր հասակից հարեւաններ են եղել։ Հանդիպել սկսել են երեք տարի առաջ, երբ երկուսն էլ 17 տարեկան էին։