01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Քրդամետ կուսակցության Վանի պատգամավորը զրկվել է պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Վանի կին պատգամավոր  Թուղբա Հեզերը զրկվել է պատգամավորական մանդատից: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ այն բանից հետո, երբ Հեզերը բացակայել է Թուրքիայի մեջլիսի 5 նիստերից, որոշում է կայացվել նրան մանդատից զրկելու հարցը դնել քվեարկության:   Արդյունքում մեջլիսի 324 պատգամավոր  քվեարկել է նրան պատգամավորական մանդատից զրկելու օգտին:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ էլ պատգամավորական մանդատից զրկվել էին HDP-ի համանախագահներից  Ֆիգեն Յուքսեքդաղը և Դիարբեիքրի պատգամավոր Նուրսել Այդողանը:

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ