26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի՝ Էրդողանին ուղղված հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի արտաքին գերատեսչության այն հայտարարությանը, որտեղ Իսրայելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ էր տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով:

Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին հիշեցրել էր, որ Օսմանյան կայսրությունը վաղուց անցյալում է, իսկ Երուսաղեմը հրեա ժողովրդի  մայրաքաղաքն է և այդպես էլ կմնա:

Թուրքական «Haberturk»  լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի վերոնշյալ «չափն անցնող» հայտարարությունը, որն ուղղված էր նախագահ Էրդողանի՝ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ լարված իրավիճակին առնչվող խոսքերին:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում  Պաղեստինում  տարբեր կրոնական  համայնքներ ապրել են  խաղաղ և ունեցել են դավանանքի ազատություն:

«Այս առումով հրեաներն ամենալավը պետք  է իմանան Օսմանյան ժամակաշրջանում տիրող եզակի հանդուրժողականության մասին և գնահատեն այն: Հիմա էլ Թուրքիայի Հանրապետությունում ապրող հրեաների խղճի և դավանանքի ազատությունները երաշխավորված են մեր պետության կողմից»,-նշվում է հայտարարության մեջ:

Թուրքիան Իսրայելին կոչ է արել ողջախոհություն դրսևորել և վայրկյան առաջ  վերականգնել Ալ Ասքա մզկիթի  ստատուս-քվոն և  ամբողջությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք ուղղված են դավանանքի ազատության դեմ:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական լարվածությունը սկսեց այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշեցին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Այդ միջադեպից հետո Իսրայելն արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև մզկիթի շուրջ տեղադրել մետաղորսիչ սարքեր: Այդ ամենին կոշտ կերպով արձագանքել էր Թուրքիան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ