26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին

Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը ծայրահեղ մտահոգիչ է համարել Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման պարբերական դեպքերը: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսնակը կոչ է արել Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել վերոնշյալ խավերին պատկանող բանտարկյալներին:

Միևնույն ժամանակ Շինսը ընդգծել է, որ ԵՄ ֆինանսական աջակցության դադարեցում Թուրքիայի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառելու կարիք չկա: Նա հիշեցրել է, որ ֆինանսավորման  հետ կապված հարցերով ԵՄ անդամ երկրները համատեղ են որոշումներ կայացնում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը խստորեն դատապարտել էր հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալված գերմանացի իրվապաշտպան Պետեր Շթոյդթների կալանավորումը: Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարբերություններում ցուցաբերվող համբերության բաժակն արդեն լցվել է, իսկ Թուրքիա մեկնել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին զգուշացնող նոր կոչ էր արել:

Գերմանացի նախարարը նաև հորդորել էր ԵՄ-ին՝ վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության հարցը, ինչպես նաև՝ ոչ ոքի չերաշխավորել Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ