26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ բոլոր ռազմարդյունաբերական ծրագրերը

Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը:  Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝  հղում կատարելով գերմանական «Bild» պարբերականին:

Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնցից թվում է  նաև գերմանացի Պետեր Շթոյդթները:

Հայտնի է, որ առկախման որոշումը կտարածվի ինչպես կողմերի միջև առկա ընթացիկ նախագծերի, այնպես էլ առաջիկայում սպասվող, դեռևս չմեկնարկած ծրագրերի վրա:

Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման, ինչպես նաև՝ գերմանական կազմակերպություններին ուղղված սպառնալիքների պատճառով դաշնային կառավարությունը վերանայում է Թուրքիայի հետ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուոլւմ ձերբակալված գերմանացի իրվապաշտպան Պետեր Շթոյդթների կալանավորումից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դադարեցրել էր արձակուրդը և անմիջապես վերադարձել Բեռլին:

Նա հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարբերություններում ցուցաբերվող համբերության բաժակն արդեն լցվել է, Թուրքիա մեկնել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին զգուշացնող նոր կոչ էր արել: ԱԳ նախարարը նաև հորդորել էր ԵՄ-ին՝ վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության հարցը, ինչպես նաև՝ ոչ ոքի չերաշխավորել Թուրքիային վարկեր տրամադրելու հարցում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ