12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը սահմանամերձ գյուղ է այցելել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին:

Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները: 

ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ընդհանուր առմամբ Իջևանում վերականգնվել և լուսավորվել են շուրջ 40 քանդակներ, որոնք  տեղադրվել են քաղաքի կենտրոնական փողոցներում:             

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է նաև Իջևանի հրապարակի տաղավարներում ներկայացված  Տավուշի մարզում ՓՄՁ ԶԱԿ-ի օժանդակությամբ իրենց գործունեությունը սկսած ձեռնարկությունների արտադրանքներին, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ոսկեպար համայնքը, ուր նա մասնակցել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ կառուցված համայնքի երկհարկանի կենտրոնի բացմանը:

Դիմելով համայնքի բնակիչներին  Տիգրան Սարգսյանը նշել է. ՛՛Դուք ապրում եք այնպիսի մի տարածքում, որտեղ առկա է ամենօրյա վտանգ և մեր բանակի հետ միասին առաջին ճակատում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք՛՛:

Այնուհետև վարչապետը շրջել է համայնքի կենտրոնով և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Կենտրոնն ունի ակումբային սենյակներ և դահլիճ: Մեկ տարի տևած շինաշխատանքների ընթացքում շենքում  ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Իրականացվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման ներքին և արտաքին համակարգերի, կեղտաջրերի կուտակման հորի և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Շենքն ապահովված է ջեռուցման համակարգով:

Ծրագրով բարեկարգվել  և ասֆալտապատվել է նաև համայնքային  կենտրոնի տարածքը: Կենտրոնի կառուցման համար ներդրվել է ավելի քան 67 մլն դրամ, որից  3,2 մլն-ը` ՛՛Դետրոյթի հայ կանանց  ակումբ՛՛-ի կողմից: Կենտրոնին հատկացվել  են 716 հազար դրամի արժողության գրասեղաններ, գրապահարաններ, աթոռներ:

Ոսկեպարի համայնքային  նախկին կենտրոնի վթարային կառույցն ապամոնտաժվել է: Նշենք, որ դեռևս 1998 թվականին ՀՍՆՀ-1 ծրագրով Ոսկեպար գյուղում իրականացվել են խմելու ջրագծի, ջրամբարի կառուցման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 97 մլն դոլար:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ