26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ:

Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով  գերմանական «Spiegel Online » լրատվակայքին:

Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս հայտնել է, որ թուրք դեսպանին  «պարզ լեզվով» ասվել է, որ թուրքական  կողմը  անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պետք է ազատ արձակի գերմանացի իրավապաշտպանին:

Բացի այդ էլ նա նշել է, որ թուրքական կողմի մեղադրանքները Շթոյդթների վերաբերյալ պարզապես  «իրականությունից դուրս են»:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունն էլ կոշտ արձագանք է արել խնդրի հետ կապված: Գերմանիային կոչ է արվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, մասնավորապես դատաիրավական համակարգին: Նշվել է, որ Թուրքիան ուներ բոլոր «իրավական հիմքերը» Շթոյդթներին կալանավորելու համար:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ