07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սոս Ջանիբեկյանին տեղափոխել են հիվանդանոց. մայրը դժգոհ է ԲԿ-ից

Դերասան Սոս Ջանիբեկյանը faceboook-յան իր էջում գրել է, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց: Նա հայտնել է որ թունավորվել է սնկից և ծաղկակաղամբից, սակայն հիմա ամեն ինչ լավ է: Դերասանի մայրը` Աննա Աղասարյանը այս դեպքի մասին հետևյալն է գրել.

Երեկ վերադառնալով Մոսկվայից , տղաս` Սոսը, վատացավ և շտապ օգնության մեքենան տարավ մեզ հիվանդանոց.

 Բժիշկ- Ի՞նչ է սրսկել Շտապ օգնության բժիշկը

Ես- Այդտեղ գրված չի՞,

Բժիշկ- Չէ, բա հիմա ինչպե՞ս իմանանք ինչ են սրսկել, որ նույն բանը նորից չսրսկենք

Ես- Նա պարտավոր էր գրել, չէ՞,

Բժիշկ- Մոռացելա.

Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ խնդրեցի, իսկ բուժքույրն ասաց, որ սա հիվանդանոց է, այլ ոչ թե սրճարան, և ես էլ խնդրեցի բինտ կամ բամբակ տան: Քիչ անց դաժանության բուժքույրը երևի մոտակա զուգարանից բերում է զուգարանի թուղթ, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:

Բժիշկ- ԲԱԿ անալիզ պետք է արվի,

Ես- Արեք,

Բժիշկ- Մենք չունենք,

Ես- Ով ունի, որտե՞ղ կա

Բժիշկ- Նորքի հիվանդանոցում են անում.

Աննուհետև Նորքից  շտապ օգնություն են կանչում: Սոսը դողացնում է, վերմակ են գցում վրան, որի վրա չորացած փսխանքի հետքեր են:

Ես- Բայց վերմակը կեղտոտ է

Բուժքույր- Շտապ օգնությունը լվացքատուն չունի,

ԵՍ- Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդի եք տեղափոխել, իսկ հիմա գցել եք իմ երեխու վրա

Բուժքույր- Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է

Ես- Ես թերթում կգրեմ այս մասին.

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ