25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի հույսը. Հրապարակ

Ապստամբության» մեկամյակի առթիվ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որի առաջին նախադասությունը կարդա­լուց հետո կարելի է այլեւս չշարունա­կել. «Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ.-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատա­րեց թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ»: Արդեն քիչ են կասկածները, որ 1921թ.-ին ոչ թե ապստամբություն է տեղի ունեցել, այլ խռովություն, որի նպատակը մեկն էր՝ բանտից ազատել որոշակի անձանց, տիրանալ երկրում մնացած հարստությանը եւ հեռանալ արտասահման:

Իրենց քայլը համեմատելով «Փրկության կոմիտեի» գրեթե մեկդարյա վաղեմության փորձի հետ, «ռազմաքաղաքական խմբավորումն» ակամայից խոստովանում է, թե իրա­կանում ինչ նպատակ է ունեցել: Այդ մասին նրանք նույն օրն էլ հայտարա­րել են՝ ՊՊԾ գնդի տարածք բերել Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի նա «բա­նակցի իշխանությունների հետ», իսկ «ռուսական գաղութատիրությունից ազատվելու» մասին խումբը հայտա­րարել է «ապստամբությունից» երկու շաբաթ հետո, երբ հասկացել է, որ ամեն ինչ ձախողված է, մնում է «փր­կել պատիվը»:

Նույնը «Փրկության կոմիտեն» է արել՝ արդեն գտնվելով արտասահմա­նում, հնարել է «կեղեքված ժողովրդի ինքնաբուխ պոռթկման» առասպելը, որպեսզի արդարացնի հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ գործած վեր­ջին թշնամությունը: Այլեւս անառար­կելի փաստ է, որ «Փրկության կոմի­տեն» ամենայն լրջությամբ քննարկել է քեմալական Թուրքիայից ռազմական օգնություն ստանալու հարցը: Հետա­քրքիր է, եթե «ռազմաքաղաքական խումբը» որեւէ հաջողության հասներ եւ հայտնվեր «Փրկության կոմիտեի» դերում, ապա ում էր դիմելու օգնության խնդրանքով:

Մնացածը, ինչ որ նրանք գրել են որպես «ծրագիր», միայն բառակույտ է, որի ուշադիր ընթերցումը հուշում է, որ գործ ունենք եզակի խարդախամտության հետ: Այլ գնահատական հնարավոր չէ տալ, երբ փաստացի պե­տության եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունը փորձ է արվում ներկայացնել որպես… բարեգործու­թյուն, ինչի համար սերունդները պիտի իրենց փառաբանեն: Նրանք ելնում են պատմական նմանությունից, եթե 100 տարի հետո, չնայած անառարկելի փաստերի գոյությանը, «Փրկության կոմիտեի» խռովությունը պատմու­թյան դասագրքերում ներկայացվում է որպես «փետրվարյան համաժողովր­դական ապստամբություն», ապա իրենց երազանքներում «ծռերն» այնքան էլ անհույս չեն:

 Բացառված չէ, որ տասնամյակներ հետո, կապված «իրավիճակի փո­փոխության» հետ, նրանք նույնպես ռեաբիլիտացվեն եւ ներկայացվեն «թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ պայքարի քաջամարտիկի» կերպա­րով: 1921թ. խռովության հրահրողներից էր մենշեւիկյան Վրաստանը, որը փորձում էր այդ ձեւով շեղել բոլշեւիկյան ուժերի ուղղությունը, թույլ չտալ Վրաստանի խորհրդայնա­ցումը: «Ռազմաքաղաքական խմբի» թիկունքում ով էր կանգնած: Եվ ինչու «ապստամբության» անհրաժեշտու­թյուն եղավ ապրիլյան պատերազմից հետո, երբ արտաքին ազդեցության շատ հանգամանքներ պարզվում էին, եւ ավելի հանգիստ իրավիճակում հանրային դիսկուրսը բոլորովին այլ ուղղություն եւ ընթացք կունենար:

Ո՞ւմ էր ձեռնտու, որ Հայաստանում Վահրամ ֆորս-մւսժոր լինի…

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ