Ուշադրություն, ԱԻՆ-ը զգուշացնում է
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, երեկոյան ժամերին Արարատյան դաշտում հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-21 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 19-21 մ/վրկ: