Լենա գետից դուրս է բերվել ՀՀ քաղաքացի 21-ամյա երիտասարդ տղայի դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 15:30-ի սահմաններում ՌԴ Սախայի հանրապետությունում Լենա գետում միջանցիկ ջրանցքում ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի 21-ամյա Նարեկ Հակոբյանը: Նրա դին ջրանցքից դուրս են բերել ՌԴ փրակարարները և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և Արտաքին գործերի նախարարություններ:
SHAMSHYAN.com-ը պարզել է, թե Հայաստանի որ մարզի բնակիչ է ջրահեղձ եղած Ն. Հակոբյանը: