Նորություն Սամվել Բաբայանի գործում
ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննություն ավարտվել է եւ ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը եւ եւս վեց անձ մեղադրվում են «Իգլա» տեսակի զենք Հայաստան ապօրինի տեղափոխելու համար։ Գործը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ։
Նշենք, որ մասնավորապես, Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: