Երբ հանցագործների ճանապարհները հատվում են Փարիզում. «Կարմիր շրջանը»` Երևանում
«Ոսկե ծիրանի» շրջանակներում, ինչպես հայտնի է, ամեն մի օր տարբեր երկրների ֆիլմերին է նվիրվում: Ֆրանսիական կինոներից ցուցադրվեց արդեն դասական դարձած «Կարմիր շրջանը» ֆիլմը: Ռեժիսոր Ժան Պիեռ-Մելվիլը պատմում է երկու հանցագործների մասին: Մարսելի բանտերից մեկում 5 տարի փակված լինելուց հետո Կորեն ազատազրկվելուց առաջ պայմանավորվում է ոստիկաններից մեկի հետ իր նախկին գործընկերներից մեկից գումար ստանալ: Կորեն գնում է շքեղ մեքենա ու ուղղվում դեպի Փարիզ:
Միևնույն ժամանակ մեկ այլ հանցագործ Ֆոգելն է փախչում հայտնի կոմիսարի ձեռքերից, երբ տեղափոխվում էր այլ վայր գնացքով: Ոստիկաններից փախչելով նա թաքնվում է Կորեի մեքենայի մեջ: Արդյունքում երկու հանցագործները կրկնում են կրկնահանցագործության:
Ֆիլմում ներկայացվում է 60-ականների Ֆրանսիան, ինչը բավական հետաքրքիր է:
Ֆիլմում գլխավոր դերակատարը Ալեն Դելոնն է:
Ի դեպ, նախքան ֆիլմի ցուցադրությունը Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունեց հյուրերին, ապա կարևորեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: