25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրացիները հակառուսական առաջարկներ են ներիկայացրել

 

Վրացական Manifest.ge կայքը հուլիսի 9-ին պահանջագիր է տեղադրել իր կայքում,որով պահանջում է երկիր այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստորագրել մի փաստաթուղթ,որով վերջիններս Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչում են որպես Վրաստանի մասեր… Վրաստան այցելող այն զբոսաշրջիկները,ովքեր չեն ստորագրի այդ փաստաթուղքը թույլտվություն չեն ստանա մուտք գործել երկիր…”Այդ փաստաթուղթն իրավական հետևանքներ չի ունենալու,բայց մենք կպարզենք Վրաստանին թշնամաբար վերաբերվողներին…”,-հայտարարել են պահանջագրի հեղինակները…Մինչև հիմա այդ պահանջագիրը ստորագրել են 5,4 հազար օգտատերեր…
Կարծում եմ,բացի բացասական հետևանքներից այդ պահանջագիրը որևէ օգուտ Վրաստանին չի կարող բերել…Ինչպես շատ ճիշտ նշել է Ռուսաստանի “Զբոսաշրային ոլորտի միության” մամլո խոսնակ Իրինա Տյուրինան,եթե Վրաստանում այդ ամենն օրինականացվի,ապա ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը Վրաստան կտրուկ կնվազի,քանի որ այդ փաստաթուղթը ստորագրողները դեռ չգիտեն,թե որտե՞ղ և ե՞րբ այդ թղթերը ի հայտ կգան…
Հավելեմ,որ 2016 թ-ի տվյալներով,մոտ 1 միլիոն ռուսաստանցի է այցելել Վրաստան…Ռուսաստանը զբաղեցրել է 4 տեղը Թուրքիայից,Ադրբեջանից և Հայաստանից հետո,Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով…
Շատ լավ կլինի,եթե մեր արևելյան հարևաններն էլ այդպիսի օրենք ընդունեն…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները  ներկայացնում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն  չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ