04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայ պատանի մարզիկներն Օլիմպիական փառատոնում հանդես կգան վեց մարզաձեւում

Հունգարիայի Գյոռ քաղաքում հուլիսի 22-30-ը կանցկացվի Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնը:

Շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձեւում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ եւ կանոե: Հայ պատանիները հանդես կգան վեց մարզաձեւում:

Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (բոլորը` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):

Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ սպորտի եւ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ