07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում ընդդիմադիր կոչված հատվածն իր տեղում չէ. թուրք լրագրող

Ստամբուլից Երևան ժամանած թուրք ընդդիմադիր գրող, հրապարակախոս, լրագրող Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը հույս ունի, որ այս մի անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պիտի պարտություն կրի իր կուսակցության հետ միասին: «Անցած անգամ նա լավ էլ պարտվեց, բայց քանի որ կառավարությունը չկարողացավ հիմնել, քանի որ փոքրմասնություն էր, երկրորդ ընտրություններով կարողացավ դուրս գալ իրավիճակից: Վերջին հանրաքվեի ժամանակ էլ այո-ն չի հաղթել, ոչ-ն է հաղթել»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զեյնել Աբիդին:

Վերջինս նշեց՝ ուզում է, որ նրանք չլինեն, բայց կլինեն, թե չեն լինի, դժվարանում է ասել:

Հարցին, թե եթե Էրդողանը չընտրվի նախագահ, կա արդյոք որևէ այլ լիդեր, ով կարող է ղեկավարել երկիրը նման բարդ իրավիճակում, նա ասաց. «Սա բնորոշում է, քան թե հարց: Ընդհանրացնելը ճիշտ չէ, Թուրքիայի նման երկրներում ընդդիմադիր կոչված հատվածն իր տեղում չէ, ոտքին ինքն ընդդիմությունն «է կրակում», նաև ընդդիմադիր դաշտում է խնդիրը, որ չի կարողանում իր մեջից նոր լիդերներ առաջ բերել»: Նա օրինակ բերեց, որ վերջերս քրդամետ կուսակցությունում կար երիտասարդ մի քաղաքական գործիչ, որ վայելում էր ժողովրդի սերը, բայց բոլորը կարողացան կանխել այդ տղայի ընթացքը, նա բանտում է վաղուց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ