22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարմի՞նը, թե՞ հոգին

Մի անգան հարցրեցին Հայր Ագաթոնին. «Ո՞րն է ավելի կարևոր, մարմնի հոգնություննե՞րը, թե՞ սրտի պահպանությունը»: Ծերը պատասխանեց.  «Մարդը նման է ծառի, մարմնի հոգնությունները տերևներն են, սրտի պահպանությունը՝ պտուղները»: Արդ, ինչպես գրված է.  «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3:10), պարզ է, որ մեր ամբողջ ջանքը պետք է նպատակաուղղված լինի դեպի պտուղը, այսինքն՝ մեր հոգու պահպանությունը: Բայց անհրաժեշտ է նաև տերեևների պաշտպանությունը և զարդարանքը, այսինքն՝ մարմնի հոգնությունները»:

Հիսուս ասաց. «Հոգի առաւել է, քան զմարմին», այսինքն՝  «Հոգին ավելի կարևոր է, քան թե մարմինը»: Բայց քանի որ ապրում ենք Աստծու ստեղծած աշխարհում, բնական է, որ պիտի կարողանանք ապրել նաև լիացնելով մարմինը: Հոգին կարևոր է, որ զորացնենք մեր ամենօրյա անկեղծ աղոթքներով: Մարմինը և Հոգին, երկուսն էլ պետք ունենք իրենց սնունդին:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ