23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նալբանդյանն ու Մամեդյարովը, հնարավոր է, այսօր հանդիպեն

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, այդ մասին տեղեկացրել է  ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ չի բացառվում, որ Վիեննայում այսօր տեղի կունենա Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ 

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ РИА Новости-ն, իր դիվանագիտական աղբյուրին հղում անելով, նշել էր, որ  Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Ավստրիայում՝ հուլիսի 11-ին։ 

«Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Սպասվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ներգրավված  միջնորդները ևս կմասնակցեն հանդիպմանը», – ասել է գործակալության աղբյուրը։

Նշենք նաեւ, որ օրերս Մամեդյարովը անդրադարձել էր ԼԵռնային Ղարաբաղի հիմնահարցին ու նշել, որ իրենց հիմնական խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն է՝ «միջազգային իրավունքին եւ նորմերին համապատասխան, ՄԱԿ-ի բանաձեւերով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ