«Մուսաֆաթ»-ի առաջնորդը հեգնել է Էրդողանին
Ադրբեջանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ “Մուսաֆաթ”-ի առաջնորդ Արիֆ Հաջիլինի իր facebook-յան էջում գրառում է կատարել և հեգնել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին…
“Ղարաբաղի օկուպացիան ոչ միայն Ադրբեջանի,այլև ամբողջ տարածաշրջանի և մարդկության,այդ թվում նաև Թուրքիայի Հանրապետության խնդիրն է…Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անտեսում է միջազգային կառույցների կարծիքը և նույնիսկ ձերբակալում Amnesty International-ի ներկայացուցիչներին…Այդ դեպքում ինչու՞ նա չի հրամայում թուրքական բանակին,որ բռնազավթումից ազատագրեն Լեռնային Ղարաբաղը…Ինչի՞ց և ումի՞ց է նա վախենում”,-գրել է Հաջիլին…
Հաջիլին իր այս գրառումով ոչ թե անդրադարձել է Արցախին,քանի որ այդ հարցը նրա համար այս պահին արժեք չի էլ ներկայացնում,այլ անդրադարձել ՝ Էրդողանի ներքին քաղաքականությանը,որն ուղղակի ֆաշիզմ է հիշեցնում… Հաջիլին,նախ Էրդողանին հիշեցրել է,որ Թուրքիան հանրապետություն է և հատուկ է գրառման մեջ նշել “Թուրքական Հանրապետություն” անվանումը,հասկացնելով էրդողանին,որ վերջինիս փորձում է Թուրքիան վերածել սուլթանության…Ինչպես նաև հեգնել է Էրդողանին,որն իրեն միջազգային ասպարեզում ներկայացնում է մահմեդականների օմբուդսմեն,իսկ ներքաղաքական խնդիրների լուծման համար էլ կարող է ձերբակալել իրավաշապտպանական կազմակերպության անդամներին…
Հաջիլիի այս գրառումը պատահական չի տեղադրվել հենց այսօր…Հիշեցմեմ,որ այսօր Ստամբուլում երկրի ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը” անցկացրել է մեծ հանրահավաք,որին,ըստ թուրքական Huriyyet-ի մասնակցել է 1,6 միլիոն մարդ…Ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները մի շարք պահանջներ են ներկայացրել Էրդողանի ֆաշիստական վարչակարգին,որը անցյալ տարվա անհաջող պետական հեղաշրջումից հետո չի վերացրել արտակարգ իրավիճակը և գյուլենիստների,իսլամիստների և քրդական ահաբեկիչների դեմ պայքարելու քողի տակ ուղղակիորեն վերացրել է գրեթե բոլոր ազատությունները…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ի ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար: