07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ

Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են: Դեպքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է:

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ ոստիկաններ, փրկարարներ և շտապ օգնության մեքենաներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը կարճ ժամանակում հանգցվել է, իսկ շենքում գտնվողները տարհանվել են: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ