20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը չի միանա Եվրասիական միությանը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում դառնալ Եվրասիական միության անդամ, հաղորդում է interfax.ru-ն: 

Նա ասել է, որ իրենք չեն ցանկանում փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ: 

“Ադրբեջանը միջազգային միության անդամ է, մտնում է մի շարք միջազգային կազմակերպությունների մեջ, իսկ միակողմանի ուղղվածություն ընդունելու մեջ ես ոչ մի շահ չեմ տեսնում: Ադրբեջանը մեծ օգուտ է տալիս այլ երկրներին ու շրջաններին, մեծ ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, զարգացնում է միջտարածաշրջանային տրանսպորտային ճանապարհները: Այդ առումով մեր մտնելը որևէ միակողմանի ձեւաչափի մեջ, իմ կարծիքով, նպատակահարմար չէ”,- ասել է Ազիմովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ