12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Աշտարակի ավագանու լավագույն անդամն անկուսակցական է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ամփոփվեց   “Ակտիվ համայնք-թափանցիկ ՏԻՄ” ծրագրի շրջանակներում կազմակերպված “Ավագանու լավագուն անդամ” մրցանակաբաշխությունը:

ԱՄՆ պետ.դեպարտամետի ֆինանսավորմամբ  “Հարմոնիա” ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն էր  նպաստել համայնքի բնակիչների մոտ քաղաքացիական ակտիվության դրսեւորմանը, բարելավել Համայնքի բնակիչ – ՏԻՄ կապը, նպաստել ՏԻՄ գործառույթների լիարժեք իրագործմանը, ապահովել թափանցիկություն եւ հրապարակայնություն:

Աշտարակի   քաղաքաապետ Արմեն Անտոնյանի  մեկամյա գործունեության հրապարակային հաշտվետվությունից հետո  “Հարմոնիա” ՀԿ-ի նախագահ Էդուարդ Ղուդրունցը հայտարարեց ավագանու լավագույն անդամի անունը՝ Սարիբեկ Օվոյան: Վերջինս 32 տարեկան է, անկուսակցական է:

Ըստ Ղուդրունցի, ավագանու լավագույն անդամի ընտրությունը հեշտ չէր.  հաշվի են առնվել մի քանի չափորոշիչներ :

“Մասնավորապես,  օնլայն քվեարկություն էր Աշտարակի քաղաքապետարանի կայքում: Մշտադիտարկվել են ավագանու անդամների ընդունելությունների ժամանակացույցը, ՏԻՄ-ից տեղեկատվություն ենք ստացել ավագանու անդամների գործունեության մասին, հարցումներ ենք արել բնակիչների շրջանում, ինչպես նաեւ ավագանիների հրապարակային հաշվետվությունը”,-ասաց Է. Ղուդրունցը:

 Սարիբեկ Օվոյանին տրվել է  հավաստագիր եւ խրախուսական մրցանակ: Ծրագրի պատասխանատուները հուսով են, որ նմանօրինակ միջոցառումը ավադույթ կդառնա Աշտարակի  համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ