22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում կարևոր ուղղություններից է

Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ:

Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղություններից է: Պետությունն այս համակարգի ներդրման համար պետական աջակցություն է սահմանել:

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև՝ անընդհատ աճող մշակովի դաշտերի և այգիների պայմաններում, պետական քաղաքականությունը կառուցվում է հենց այս տրամաբանության մեջ:

Մարտունի, Ասկերան, Մարտակերտ այցի շրջանակներում նախագահն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել՝ խոստանալով, որ պետությունը կշարունակի աջակցել բոլոր նրանց, ովքեր հետևողականորեն ավելացնում են մշակվող հողատարածքները, հատկապես, երբ դրանք հիմնված են նորագույն տեխնոլոգիաների վրա»:

19702769_1457591264306387_3085547113126972680_o

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ