Ադրբեջանցի երեխային իրականում Ալիևն է սպանել /տեսանյութ/
«Վերջին օրերին սահմանում իրավիճակը դարձյալ լարված էր: Ցավոք, այդ գործողությունների արդյունքում երեխա է զոհվել: Դա, իսկապես շատ ցավալի է: Ես կուզենայի շեշտել Ադրբեջանը վերջին տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որով ջանում են սահմանային լարվածության միջոցով ինչ-որ քաղաքական հարցեր լուծել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանը կրակ բացեց մեր դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը պաշտպանվել է. ընդամենը պատասխան հարված է հասցրել:
«Ադրբեջանը պարբերաբար հրապարակում է զոհված երեխայի դին, նրա նկարները վայնասուն է բարձրացրել, բայց ադրբեջանցիները պետք է նրանք կարողանան գիտակցել՝ այդ երեխային սպանել է հենց Ալիևը. նա խաղաղ բնակչությանը իր համար վահան է դարձրել», – նշեց քաղաքագետը: