10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Վրաստանի ադրբեջանցիները կբոյկոտեն ընտրությունները

Վրաստանում թյուրքերի միության նախագահ Դաշգին Գյուլմամեդովը “vesti.az” գործակալությանը հայտնել է, որ իրենք չեն աջակցում ոչ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ ազգային շարժմանը”, ոչ էլ Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր “Վրացական երազանքին” եւ պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:

Նա բողոքել է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը ադրբեջանցիներին օգտագործում են միայն ընտրությունների ժամանակ:

“Այս անգամ այդպես չի լինելու: Ադրբեջանցիների մեծ մասը բոյկոտելու է ընտրությունները եւ որեւէ մեկի օգտին չի քվեարկելու”,-նշել է Գյուլմամեդովը` ընդգծելով, որ թեկնածուներից ոչ մեկը  չի ներկայացնում ադրբեջանցիների շահերը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ