Ադրբեջանի մոգոնած սուտը բացահայտվեց
Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարությանը է տարածել երեկվա դեպքերի վերաբերյալ. հիշեցնենք՝ հակառակորդը TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացրել է կրակային խոցում, իսկ հայկական կողմը պատժիչ գործողություններ է իրականացրել. պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ դրական է գնահատում այն, որ հայկական կողմը պատժիչ գործողություն է իրականացրել՝ հակահարված հասցնելով Ադրբեջանին, թեև այս երկիրը անընդհատ ջանաց սևացնել հայկական կողմին՝ փորձելով այդ իրադարձությունները բարդել հայկական կողմի վրա:
«Բայց հայկական կողմը կարողացավ հավաստի փաստեր ներկայացնել, որով ապացուցվեց՝ որ կողմն է մեղավորը. դրա արդյունքում բացահայտեց ադրբեջանցիների մոգոնած սուտը: Բավական երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը վերածել է կրակակետերի ու իրենց կրակոցներն ուղում են Արցախի վրա», – նշեց Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հասցեական գնահատականներ հնչեցնի, կատարի իր առաքելությունը, այլապես Ադրբեջանը շարունակելու է լկտիանալ: