103-ամյա տղամարդն ու 99-ամյա կինն ամուսնացել են /ֆոտո/
80 տարի միասին ապրած զույգն ի վերջո ամուսնացել է: 103-ամյա Խոսե Մանուել Ռիելյան, հաշմանդամի սայլակին նստած, հավերժ սիրո երդում է տվել 99-ամյա Մարտինե Լոպեսին, ում հագին երկար սպիտակ հարսանեկան զգեստ է եղել:
Հարսանեկան արարողության ընթացքում նրանց պսակող քահանան ասել է, որ սա ամենատարեց զույգն է, որին ինքը ամուսնացրել է:
Հարսանիքին ներկա են եղել զույգի 8 երեխաները, 50 թոռներն ու 35 ծոռները: