2016-ին պետբյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել գյուղատնտեսության նախարարությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2016-ին պետբյուջեից 11 մլրդ դրամ է հատկացվել։ Այսօր այս մասին ԱԺ-ում 2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Իգնատի Առաքելյանը նշեց՝ նախորդ տարի բերքը քիչ է եղել, ինչը կապված է եղել բնական աղետների՝ կարկտահարություն, ցրտահարություն հետ:
Անդրադառնալով հակակարկտային կայաններին՝ նախարարը նշեց՝ նախատեսվում է Վայոց Ձորում ունենալ պիլոտային կայան․ եթե այն արդյունավետ լինի, ապա մյուս մարզերում ևս տեղակայվեն պիլոտային կայաններ։