Աղջիկները վաղ են ամուսնանում, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը․ Կնյազ Հասանովը մտահոգ է
Այսօր ԱԺ-ում պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը նշեց՝ հարկավոր է այնպես անել, որ Հայաստանի քրդական համայնքի աղջիկներն ավարտական եւ ընդունելության քննություններ հանձնեն:
«Համայնքում ընդունված կարգի համաձայն՝ աղջիկները շատ վաղ են ամուսնանում: Այդպիսով, նրանցից շատերը չեն ավարտում ուսումը: Հարկավոր է այնպես անել, որ մեր համայնքում տեսնեն, որ առանց կրթություն ստանալու հնարավոր չէ»,- ասաց Հասանովը:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը իր հերթին խոստացավ՝ նախարարությունը կքննարկի համայնքի դպրոցներում քրդերենի ուսուցիչների համար նոր թիրախային տեղերի բացման հարցը: «Եթե նրանց թիվը բավարար չէ, մենք լրացուցիչ թիրախային ընդունելություն կհայտարարենք»,- ասաց նախարարը։